Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ)  և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:

 

ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առել դեռևս XX դարի կեսերին: Անգլիայում 1978թ. ծնվեց մի աղջիկ՝ Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան փորձանոթից:  Չնայած նրան, որ ԱՄԲ-ի պատմությունը կազմում է շուրջ 30 տարի, այսօր աշխարհում ապրում է 3 մլն.-ից ավելի երեխա՝ բեղմնավորված փորձանոթում:

 

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումԱռաջին երեխան ԽՍՀՄ-ում ծնվել է 1986թ. Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատորիայում, որը ղեկավարում էին Բ.Վ.Լեոնովը և Վ.Ի.Կուլակովը:

 

Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996թ.-ից, երբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի բժիշկների խումբը այցելեց Հայաստան: Այցը կազմակերպել էր հայ-ֆրանսիական "Ազատագրություն" կազմակերպությունը՝Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և ակադեմիկոս Ս.Ք.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Ս.Նիկողոսյանի համագործակցությամբ: Ֆրանսիական կողմից մասնակցում էին առաջատար մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ժան-Պիեռ Ֆրանքուեբալմը և սաղմնաբաններ Ֆիլիպ Տերյուն և Ժան-Լուի Սպակը:


Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումՀայաստանից մասնակցեց բժիշկների խումբ պրոֆ. Գ.Գ. Օկոևի ղեկավարությամբ: Աշխատանքի սաղմնաբանական ասպեկտները իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կ.Հ.Ջինանյանի կողմից:

 

1998-2005թթ. Հայաստանում ԱՄԲ ներդրման և զարգացման ծրագրի շրջանակներում Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ինստիտուտում (ք. Մարսել) անցել են վերապատրաստում և փորձի փոխանակում:

 

2001-2003թթ. Երևանի ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկների հետ համատեղ ֆրանսիացի գործընկերների կողմից կազմակերպվել  և անցկացվել են թրեյնինգներ (սեմինար-պարապմունքներ):


Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումԿենտրոնի աշխատակիցները տիրապետում են վերարտադրողականության օժանդակ նոր մեթոդների և տեխնոլոգիաների իրականացման հմտությանը Մարսելի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ:

 

Այդ քրտնաջան աշխատանքը հատուցվեց հայկական բժշկության պատմության մեջ ՄՄԱՊԳՀԿ-ում կատարված արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխայի ծննդով. 2005թ. փետրվարի 5-ին կեսարյան հատման ճանապարհով ծնվեց եռյակ՝ աղջիկ՝ 2250գ զանգվածով, 45 սմ հասակով, տղա՝ 2550գ զանգվածով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890գ զանգվածով, 43 սմ հասակով:

 

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումԿենտրոնում ԱՄԲ-ի ներդրումն ու զարգացումը կանգ չի առել: Մասնագիտական գործունեության իրականացման այս տարիների ընթացքում ի հայտ են եկել բուժման նոր մոտեցումներ: ԱՄԲ-ի զարգացման հերթական փուլը հանդիսացավ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման ԻՔՍԻ (ICSI) մեթոդի ներդրումը::

 

Առաջին հղիությունը ԻՔՍՒ մեթոդով կայացել է 2006 թվականին, իսկ 2007 փետրվարի  8-ին ծնվեց տղա՝ 3530գ զանգվածով, 54 սմ հասակով:

 

Զուգահեռ իրականացվում է տղամարդկային անպտղության՝ օլիգոզոոսպերմիայի, աստենոզոոսպերմիայի, ազոսպերմիայի բուժման մեթոդների կատարելագործում: Ներդրվել է սերմի ստացման նոր փորձաեղանակների՝ էպիդիդիմիսից սերմնաբջիջների միկրովիրաբուժական ասպիրացիա (արտածծում) (MESA) և ամորձու հյուսվածքից սերմնաբջիջների էքստրակցիա (արտահանում) (TESЕ): TESЕ-ի իրականացումից հետո առաջին ծնունդը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 29-ին: Ծնվեցին զույգեր՝ տղա՝ 1350 գ զանգվածով, 40 սմ հասակով և աղջիկ՝1160 գ, հասակը՝ 39 սմ:

 

 

2006 թվականից մեր կենտրոնում հիվանդայցելուներին ակտիվորեն տրամադրում ենք սաղմերի կրիոկոնսերվացիայի (սառցապահպանման) հուսալի մեթոդ: Այսպես, 2007թ. արդեն լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ծնված սառեցված սաղմերը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո:

 

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումՀամաձայն ՀՀ օրենսդրության ընդունած "Մարդու վերարտադրողական առողջությունը  և վերարտադրողական իրավունքը" օրենքի, 2002թ.-ից ՄՄԱՊԳՀԿ-ում զարգացում ստացավ ԱՄԲ-ի մի նոր ուղղություն՝ "փոխնակ մայրության" ծրագիրը: Այսպես, 2006թ. կենսաբանական մոր, որի մոտ արգանդը բացակայում էր վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքով (Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ), բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մոր արգանդ տեղափոխելու արդյունքում կայացավ հղիություն, որն ավարտվեց ժամկետային ծննդաբերությամբ զույգ պտղով՝ աղջիկներ՝3130գ ու 3380գ զանգվածով և 50 սմ հասակով՝ յուրաքանչյուրը:

 

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը ՀայաստանումՄեր կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև ձվաբջջի դոնորացիայի մեթոդը: Այն կանանց, որոնց մոտ ինչ-ինչ պատճառով (տարիք, ձվարանների վաղաժամ հյուծում, վիրաբուժական ամլացում) չեն արտադրվում ձվաբջիջներ, տեղադրվում են սաղմեր՝ բեղմնավորված դոնորական ձվաբջիջներով և ամուսնու սերմով: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ը հանդիսանում է Հայաստանում միակ կենտրոնը, որտեղ անպտղության բուժման առավել կատարելագործված և արդյունավետ մեթոդի՝ ԱՄԲ-ի շնորհիվ, լույս աշխարհ են եկել ավելի քան 400 երեխաներ:

 

Մեր կենտրոնում հնարավոր է դարձել անպտղության տարբեր ձևերի բուժումը: Հաջողությամբ օգտագործվում են վերարտադրողական ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Մասնագետների ամենօրյա աշխատանքի առաջին իսկ օրերից կենտրոնը հասել է զգալի արդյունքների, իսկ հղիության ԱՄԲ-ի մեթոդով կայացման արդյունավետությունը հասնում է 35-40%:

 

 

Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում

  Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում

Այս հաջողությունը պատահական չէ: Որպեսզի կենտրոնը դառնա այնպիսին, ինչպիսին այն այսօր ներկայանում է մեր հիվանդայցելուներին, մեր աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել տարիներ ի վեր: Կենտրոնում, որը հագեցած է վերարտադրողական նորագույն տեխնոլոգիաների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից  սարքավորումներով, աշխատում են անպտղության բուժման և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:

 

Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ստեղծվել է ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագետների մեկ միասնական թիմ, որի հիմնական նպատակը մշտապես եղել է և կլինի ԱՄԲ-ի արդյունավետության բարձրացումը, նրա մատչելիությունը, մայրության և հայրության բերկրանք պարգևելու հնարավորությունը: Բժիշկների վաստակը գնահատվել է ըստ արժանավույն. 2008թ.  մայիսին բժշկագիտության ասպարեզում՝ արհեստական բեղմնավորման բնագավառում ունեցած նվաճումների համար կենտրոնի բժիշկների խումբը՝ տնօրեն, պրոֆ. Գ.Գ.Օկոևի գլխավորությամբ, պարգևատրվել է  ՀՀ նախագահի մրցանակով:

 

Սկզբնաղբյուր. http://morevmankan.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Arina, բարև Ձեզ: Անկախ նրանից հարաբերությունից հաճույք ստանում եք, թե ոչ միևնույն է այն տղամարդու մոտ ավարտվում է սերմնաժայթքումով, սերմնահեղուկն անցնում է հեշտոց, կուտակվելով հեշտոցի հետին կամարում սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ, որտեղից էլ արգանդափող, և եթե կա ձվաբջիջ տեղի կունենա բեղմնավորում: Այսինքն հեշտանքի բացակայությունը չի ազդում բեղմնավորման պրոցեսի վրա:

Arina

03.05.2015

Barev dzez bjshkuhi jan hnaravore serakan haraberutyunic hajuyq chstanalu patjarov chxianal

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ